Միջազգային - Տեխասում 124-ամյա եկեղեցին ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)

ԱՄՆ Տեխաս նահանգի գյուղական բնակավայրերից մեկում հրդեհի հետևանքով 124-ամյա կաթոլիկ եկեղեցի է ամբողջությամբ այրվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Ոստիկանությունը և այլ ծառայությունների աշխատակիցներ համատեղ հետաքննություն են տանում՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները:

Եկեղեցին, որը նահանգի՝ ամբողջությամբ փայտաշեն միակ եկեղեցին էր, կառուցվել էր 1985թ.-ին և ուներ երկու զանգակատուն: Հրդեհի հետևանքով կրած վնասը, ըստ նախնական տվյալների, 4 մլն դոլար է գնահատվում:

Հայտնի է, որ եկեղեցու միաբանությունը դրա 125-ամյակի առթիվ հատուկ միջոցառում էր ծրագրում: Այժմ միակ բանը, որ կանգուն է մնացել հնամյա եկեղեցուց, խորանի հատվածն է:

 


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ