Հասարակություն - 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:

Տեսչական մարմնից հայտնում են, որ սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձանարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Հանաձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

Հայաստանի Հանրապետությունում գործող սպանդանոցների ցանկ

Արագածոտնի մարզ

1«Ագաթ 777» ՍՊԸ
    

Արագածոտնի մարզ. գ. Հարթավան
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր եղջերավոր կենդանիների մորթ:

Կոտայքի մարզ

2«Ագրոթեքինվեստ» ՍՊԸ
    

Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն թռչունների մորթ:

3Զօր ՍՊԸ
    

Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

4«Մաեդե» ՓԲԸ
    

Կոտայքի մարզ, գ. Զորավան
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

5Ա/Ձ Կարինե Առաքելյան
    

Կոտայքի մարզ, ք. Աբովյան
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

6«Հանիավան սփրինգս» ՍՊԸ
    

Կոտայքի մարզ, ք. Հրազդան
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

7Ա/Ձ Աշոտ Ղազարյան
    

Կոտայքի մարզ, ք. Հրազդան
    

Գործող սպանդանոց է, սակայն  իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում:

8«Ֆերմա» ՍՊԸ
    

Կոտայքի մարզ, ք․ Աբովյան
    

Գործող սպանդանոց է, սակայն  իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում:

9«Արզնի մսամթերք» ՓԲԸ
    

Կոտայքի մարզ, գ․ Արզնի
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

Լոռու մարզ

10Ա/Ձ Խասիկ Տիտանյան
    

Լոռու մարզ, գ. Օձուն
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:

11«Միտք» ՍՊԸ
    

Լոռու մարզ, գ. Դարբաս
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:

Սյունիքի մարզ

12«Գյուղարտ» ՓԲԸ
    

Սյունիքի մարզ, ք. Կապան
    

Գործող սպանդանոց է,  իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

13«Մարիլա» ՍՊԸ
    

ՀՀ  Սյունիքի   մարզ  գ. Սյունիք
    

Գործող սպանդանոց է,  իրականացնում է միայն խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի  մորթ:

Վայոց Ձորի մարզ

14«Վայոց ձոր մսամթերք» ՓԲԸ
    

Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

Արարատի մարզ

15«Ոսկե կացին» ՍՊԸ
    

Արարատի մարզ, ք. Մասիս
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

Արմավիրի մարզ

16«Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ
    

Արմավիրի մարզ, ք. Էջմիածին
    

Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

 
Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ