Տնտեսություն - ՍԱՏՄ պետի նշանակումը ոչ իրավաչափ էր. անասունների շրջանում հիվանդությունների վերաբերյալ դեպքերը թաքցնում են․ ՍԱՊԾ նախկին պետ (տեսանյութ)

ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանին անհանգստացնում է հանրապետությունում սանիտարահիգիենիկ ու անասնաճարակային վիճակը։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոլորտում խնդիրների գլխավոր գործոններից մեկը ոչ իրավաչափ, տեխնիկական որոշումներն են՝ այդ թվում ոլորտում ոչ իրավաչափ նշանակումները։ Գրիգորյանը նկատեց, որ ի տարբերություն շատ ոլորտների՝ այս ոլորտն առնչվում է ոչ թե մեկ անհատի, այլ ՀՀ ամբողջ հասարակությանը և տնտեսությանը։

«ՍԱՏՄ (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին) պետի նշանակումն էլ ոչ իրավաչափ էր։ Այս ամենի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացիները տեղյակ չեն, թե ինչ իրավիճակ է սննդամթերքի շուկայում, ինչ կլինի կենդանիների հետ շփումից, դեպքերը թաքցնում են, կոծկում են, ինչն էլ նպաստում է հիվանդությունների ավելի տարածմանը։ ՍԱՏՄ պետն իր հարցազրույցում հնչեցնում է գնահատականներ, որոնք արտացոլում են այսօրվա քաղաքական վերնախավի մոտեցումը, այսինքն՝ քաղաքացին է մեղավոր։ ՍԱՏՄ պետն ասում է, որ իրենք մեղավոր չեն, մեղավոր է քաղաքացին, նա է ցանկանում գնել վատ միս։ Ինձ համար ցավալի է, որ ոլորտի ղեկավար է նշանակվել, մի մարդ, որն ունի անասնաբուժի դիպլոմ, բայց հայտարարում է, որ բրուցելոզն այն հիվանդությունը չէ, որ համաճարակ հարուցի։ Մարդկանց շրջանում բրուցելոզի համաճարակին նախորդում է կենդանիների շրջանում բրուցելոզի անասնաճարակը»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ գրեթե բոլոր մարզերում հիվանդությունների սպորատիկ բռնկումներ կան, սակայն դրանք կոծկվում են։ Նա պատմեց, որ իրենց «Մեկ առողջություն» կոալիցիան ահազանգել է, որ գյուղերում կա նյուքասլյան հիվանդություն՝ հավերի ու հնդկահավերի անկում։

«Միանգամից պատասխանում են, թե այդ չակերտավոր փորձագետները ապատեղեկացնում են, ոչ մի հիվանդություն չկա։ Անցնում է 3 օր և ասում են, որ 1 դեպք է հայտնաբերվել նյուքասլյան հիվանդության։ Ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ նյուքասլյան հիվանդությունը համարվում է հատուկ վտանգավոր հիվանդություն ու երբեք չի լինում միայն մի դեպք, հենց այս պատճառով է համարվում հատուկ վտանգավոր»,- ընդգծեց Գրիգորյանը։

Մանրամասները ՝տեսանյութում։


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ