Հասարակություն - ԵԿՄ նիստի ժամանակ մահացել է աշխատակազմի ղեկավարը

Շիրակի մարզի Երկրապահ Կամավորական միության արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հանկարծամահ է եղել ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԵԿՄ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Դավթյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ նիստի մեկնարկը Համբարձում Ասատրյանն իրեն լավ է զգացել, սակայն մեկնարկից մոտ 15 րոպե անց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ սրտի կաթվածից մահացել է:

ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը ծնվել էր 1958 թվականին: Նա մասնակցել է Արցախյան հերոսամարտին ու մեծ ներդրում ունեցել հայրենի հողի պաշտապանության գործում:
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ