Հասարակություն - ՌԴ-ում Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, կա 1 զոհ

Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում մինիվենն ու մարդատար ավտոմեքենան իրար են բախվել, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում:

«Բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան»,- ասված է ՌԴ պետավտոտեսչության մարզային վարչության հայտարարության մեջ:

Վթարի հետևանքով մեկ կին է մահացել, 6 մարդ տուժել է: Տուժածների թվում 15-ամյա դեռահաս կա:

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ