Հասարակություն - Վաղը Կենտրոնի մի շարք փողոցների և Քաղսի գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան-Ամիրյան-Մաշտոց-Իսրաելյան-Պարոնյան-Կոնդ-Լեո փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10.0-ից մինչև ժամը 12.00-ն՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մի մասի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ