Տնտեսություն - Բաբկեն Թունյան. Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մաքսազերծման թանկացմանն ընդառաջ մի քանի խորհուրդ է տալիս քաղաքացիներին։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«ԿԱՐԵՎՈՐ. Ավտոմեքենա ներմուծողների համար

Հարգելի բարեկամներ

Ինչպես գիտեք, 2020 թվականի հունվարի 1-ից տեղի է ունենալու ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկան փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան։

Այսինքն, փաստացի երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է։

Ուրեմն, հնարավոր խնդիրներից խուսափելու համար, հաշվի առնելով, որ արտերկրից մեքենա գնելու և Հայաստան տեղափոխելու պրոցեսը ժամանակ է պահանջում՝ 1.5-2.5 ամիս, լավ կլինի, որ ձեր գործարքները այնպես կազմակերպեք, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչև դեկտեմբերի 31-ը։

Ըստ ԵԱՏՄ կանոնների, կիրառվելու է փաստացի հայտարարագրման պահին գործող օրենսդրությունը՝ անկախ ձեռք բերման ամսաթվից։

Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակներում է որոշվում։

Առաջիկայում ՊԵԿ-ը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգա»։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ