Հասարակություն - ՀՀ դեսպանությունը հորդորում է Հուրգադայում հանգստացողներին ընդհատել հանգիստը եւ վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով

Երեւան–Հուրգադա չվերթի չեղարկումից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է այն ուղեւորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին եւ 5-ին, ընդհատել հանգիստը եւ մեկնել Հայաստան հուլիսի 29-ին, Եգիպտոսի ժամանակով ժամը 03.00-ին նախատեսված չվերթով։ Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երեւան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղեւորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին եւ 5-ին, ընդհատել հանգիստը եւ մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն եւ ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։

Վերոհիշյալ տեղեկությունը վերաբերում է A&R տուր օպերատորի ուղևորներին։

Հայտնում ենք, որ ՀՀ դեսպանության «ԹԵԺ ԳԻԾԸ» կվերսկսի գործել հուլիսի 27-ին Եգիպտոսի ժամանակով ժամը 09:00-ից։

ՀՀ դեսպանության e-mail.
armegyptembassy@mfa.am»,–ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ