«Տեսակետ» մամուլի ակումբ - Ասուլիսի թեման՝

Հուլիսի 27-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Բագրատաշենի անցակետից մինչ օրս իրենց բեռների ստացմանը սպասող Քրիստինե Մանուկյանը և Նարինե Նորիկյանը: Թեման՝ «Բագրատաշենի անցակետում մաքսազերծումից խուսափած, այնուհետև իրենց սխալն ընդունած և փոխհատուցման պատրաստ մարդկանց խնդիրն առայսօր չի լուծվել՝ վարույթն իրականացնող մարմինների ծայրահեղ դանդաղ վարչարարության հետևանքով: Բեռը դեռ կալանքի տակ է, առա է նաև 6-7 տոննա մաքսազերծված բեռ, որը ևս մնում է կալանքի տակ: Գործը հասել է սպառնալիքների և հաշվեհարդարի, մարդիկ սնանկացման եզրին են»։

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ