Տնտեսություն - «Մի կտուրի տակ» ՀԿ-ը հորդորում է չխանգարել իրենց

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին «Մի կտուրի տակ» ՀԿ նախագահ Մհեր Դերձյանը և փաստաբան Լուսինե Վիրաբյանը, իսկ լրագրողների հետ հանդիպման առիթը, ըստ բանախոսների, իրենց գործունեությունն անհիմն կերպով խոչընդոտելն է, ինչն էլ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: «2014 թվականից մինչ օրս դիմել եմ տարբեր կառույցների, որ աղետի գոտին վերացնենք: Հեղափոխությունից հետո միտք ծագեց, որ գանք Հայաստան և ինքներս ինչ-որ ծրագիր իրականացնենք: Եկանք Հայաստան, տեսանք, որ շատերը բնակարան չունեն, և որոշեցինք օգնել այն մարդկանց, որոնք տուն չունեն, որպեսզի նրանք չլքեն Հայաստանը, խոպան չգնան»,-անդրադառնալով իրենց կազմակերպության առաքելությանը՝ նշեց «Մի կտուրի տակ» ՀԿ նախագահ Մհեր Դերձյանը և հավելեց, որ իրենց ՀԿ-ն էկո տներ է կառուցում սեյսմիկ գոտիների համար:

Փաստաբան Լուսինե Վիրաբյանն էլ նշեց, որ երբ կազմակերպությունը նոր էր սկսել իր գործունեությունը, իրենց համար անհայտ պատճառներով մանր-մունր խոչընդոտներ էին առաջանում՝ սուտ լուրերի տարածում, սպառնալիքներ ֆեյք էջերից, որոնց պարոն Դերձյանը սկզբնական շրջանում ուշադրություն չէր դարձնում: Սակայն երբ այդ ամենը քրեաիրավական բնույթի դարձավ, իրենք դիմեցին ոստիկանություն, և այս պահին պատիվ-արժանապատվության համար հայց ունեն դատարանում

Այս ամենից բացի՝ դեռ ապրիլի 23-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տարբեր ԶԼՄ-ների միջոցով տարածվեց մի հաղորդագրություն, համաձայն որի՝ ՀԿ-ը զբաղվում է խարդախությամբ, խաբեությամբ: Գործը Քննչական կոմիտեում է, սակայն այնտեղից, ի պատաասխան փաստաբանի դիմումի, նշել են, որ Մ. Դերձյանը որևէ կարգավիճակ չունի. առայսօր նրան ոչ ոք չի հարցաքննել, և տեղյակ չեն՝ ինչ հիմքով է մեղադրվում Դերձյանը: Ըստ փաստաբանի՝ ոստիկանության հաղորդագորւոթյունն իսկական մեղադրական եզրակացութուն է իրենից ներկայացնում, որի տարածումից հետո բազմաթիվ շահառուներ հրաժարվեցին իրենց հետ գործարքից, հետ վերցրեցին իրենց գումարները, և իրենք դրա պատճառով հսկայական ֆինանսական վնասներ կրեցին: Սակայն քանի որ գործը, այնուամենայնիվ, առաջ էր գնում, և այդպիսով ՀԿ-ի գործունեությունը կասեցնել չհաջողվեց, այսօր արդեն բանկերն են խոչընդոտում. գործարք չեն կնքում իրենց շահառուների հետ՝ պատճառաբանելով, որ ԿԲ-ը հրահանգել է խուսափել իրենց ՀԿ-ի հետ աշխատելուց: Այսօրվա դրությամբ ՀԿ-ի գործունեությունը սառեցված չէ, սակայն ամեն նոր ծրագրից հետո մի նոր խոչընդոտի են հանդիպում:

Պարոն Դերձյանի համար անհասկանալի է, թե ինչ հիմքով է ինքը մեղադրվում խարդախություն կատարելու համար, ինչպես նաև՝ թե ինչու են հիմա էլ բանկերը խոչընդոտում իրենց ծրագրերի իրականացմանը, ուստի, պատասխանելով այն հարցին, թե որն է իրենց հորդորը և ցանկությունը, պարոն Դերձյանն ասաց. «Չխանգարել»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ