Քաղաքական - Ադրբեջանական ՄԻԳ-29-ը Կասպից ծովում վթարի է ենթարկվել

Ադրբեջանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ուսումնական թռիչքի ընթացքում հանկարծակի  անհետացել է ռադարների տեսադաշտից, հավանաբար ընկել է Կասպից ծովը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Նախնական վարկածով,  ՄԻԳ-29  ինքնաթիռը  վթարի է ենթարկվել ու ընկել ծովը։ Այժմ ձեռնարկվել են օդաչուների որոնողափրկարարական հրատապ միջոցառումներ։
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ