Տնտեսություն - ՄԻԵԴ վճռով Հայաստանը պետք է վճարի աննախադեպ 1,6մլն եվրո

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի վերաբերյալ արդարացի բավարարման՝ ֆինանսական փոխհատուցման, որոշումը։

ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանը դիմող՝ 1936 թ.-ին ծնված և Երևանում բնակվող Յուրի Վարդանյանին պետք  վճարի աննախադեպ մեծ գումար՝ 1,6մլն եվրո։

Գործը վերաբերում էր իր տան և հողամասից զրկելու վերաբերյալ արդարացի բավարարման հարցին:

Այս գործով վճիռը եղել էր 2016թ․-ի հոկտեմբերի 27-ին, որով ՄԻԵԴ-ը գտել էր, որ տեղի է ունեցել  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունքի) և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ (սեփականության պահպանում):

ՄԻԵԴ որոշմամբ որպես արդարացի բավարարում պետությունը կվճարի 1,602,000 եվրո՝ նյութական վնաս, և 6,000 եվրո՝ ոչ նյութական վնաս։

Հիշեցնենք, որ դիմումատուն Երևանի Բուզանդի փողոցի բնակիչ է, որի սեփականությունը ճանաչվել էր «գերակա հանրային շահ» և զրկվել էր սեփականությունից՝ չնչին գումարի դիմաց․ իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել են միայն 54 մլն դրամը։

Այս գործով Եվրոպական դատարանի վճռում հիշատակվում է նաև Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը և գնահատական տրվում նրա գործողություններին։

«...Այսպիսով Դատարանը եզրակացնում է, որ դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտել

ով մարդու արդար դատաքննության իրավունքը», -մասնավորապես նշված է Եվրոպական դատարանի վճռում:


 Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ