Տնտեսություն - Կառավարությունը 270 մլն դրամ հատկացրեց Կադաստրի կոմիտեին՝ ՀՀ տարածքի քարտեզագրման, կադաստրային գույքագրման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում է կայացրել վերաբաշում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում եւ 270,000.0 հազ. դրամ հատկացրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ ՀՀ տարածքի տեղագրական հանութագրման եւ կադաստրային գույքագրման հետ կապված գործառույթների, մասնավորապես՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, եւ առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման եւ պահպանման համար քարտեզագրման աշխատանքների իրականացման նպատակով:

Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակում, նախատեսվում է առաջին անգամ ստանալ ՀՀ ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը եւ տեղանքի թվային մոդելը։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ