Քաղաքական - «Երրորդ սեռի» վարչության «լուրը» բացարձակ սուտ է. նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել մամուլի այն հրապարակման հետ կապված, թե նախարարությունում գաղտագողի խցկել են ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն։

Նախարարության հայտարարության մեջ ասված է.

«Անդրադառնալով մամուլում վերջին երկու օրերին արհեստականորեն շրջանառության մեջ դրված տեղեկություններին այն մասին, թե, իբր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ Հայաստանի Հանրապետությունում իրավական որևէ ձևակերպում չունեցող, սոսկ հրապարակման հեղինակի երևակայության հետևանք հանդիսացող «երրորդ սեռի» վարչություն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «լուրը» բացարձակ սուտ է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխությունները կառավարությունում քննարկվում են ընթացակարգերի համաձայն՝ առանց լուրջ բովանդակային առարկությունների:

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև՝ ՀՀ պետական բոլոր ինստիտուտների աշխատանքի առանցքն ու հիմնաքարը Սահմանադրությունն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական գործառույթը սոցիալական պաշտպանության կարիք ունե

ցող ՀՀ բոլոր քաղաքացիների աջակցությունն է: Ըստ այդմ՝ նախարարության կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխությունները, բխում են բացառապես այս գործառույթից»։


 Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ