Հասարակություն - Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Գարեջա լեռան ստորոտին

Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Գարեջա լեռան ստորոտին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Կացարավան։

Նրա խոսքով՝ հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպից անցել է արդեն ավելի քան մեկ շաբաթ, բայց ճանապարհը դեռ փակ է ադրբեջանցի սահմանապահների կողմից։ Միեւնույն ժամանակ, վրացի սահմանապահների թիվը, գրում է Կացարավան, տասն անգամ ավելի քիչ է։

Նա նշում է, որ վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ, որը պետք է լուծի վանական համալիրի ճակատագիրը, դեռ չի ավարտվել, բայց ադրբեջանական կողմն իր պաշտոնական անձանց միջոցով տարածում է հայտարարություն այն մասին, որ Գարեջան Ադրբեջանի տարածք է։

Կացարավան նաեւ հրապարակել է նշված ռազմակայանի եւ Ադրբեջանի ԶՈւ զինվորների լուսանկարները։
nerws.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ