Քաղաքական - Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևան քաղաքում, որի ենթադրյալ մասնակիցները  ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան էին: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, որն այդ ամենին ականատես է եղել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Ծեծը»։

Հարուցված քրեական գործով Լևոն Երանոսյանը հարցաքննվել էր վկայի կարգավիճակով, իսկ նրա որդուն և փեսային մեղադրանք էր առաջադրվել ծեծի հոդվածով։

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ