Տնտեսություն - 2018-ի դեկտեմբերին լրացել է կամրջի երաշխիքային սպասարկման ժամկետը. ՊՈԱԿ-ը` «Հյուսիս-հարավ» մայրուղու կամրջի ճաքերի ու անհետացած սալիկների մասին

Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Մասիս քաղաքի մոտ գտնվող կամուրջը վերակառուցվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ տրանշ 1-ի շրջանակներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից` անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի այն հրապարակմանը, ըստ որի՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու նորակառույց կամուրջն անորակ է՝ արդեն ճաքեր կան, բետոնը փշրվում է և սալիկներն էլ անհետացել են:

Նշենք, որ օգտատերը նաև հրապարակել է լուսանկարներ:

ՊՈԱԿ-ից նշեցին, որ կամուրջը շահագործման է հանձնվել 2017 թվականի դեկտեմբերին, մեկ տարի անց` 2018 թվականի դեկտեմբերին, լրացել է կամուրջի երաշխիքային սպասարկման ժամկետը:

«Կապալառու կազմակերպությունը կամուրջը հանձնել է առանց թերությունների: 2018 թվականի դեկտեմբերից հետո կամրջի նկատմամբ վերահսկողությունը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավասություններից դուրս է»,- պարզաբանեցին ՊՈԱԿ-ից:

Ի պատասխան հարցի, թե ամեն դեպքում, երբ մեկ տարի հետո խնդիրներ են առաջանում, դա չի՞ նշանակում, որ որակի հետ կապված թերություններ կան, ՊՈԱԿ-ից նորից նույն մեկնաբանությունը հնչեցրին՝ կամուրջը մեկ տարի երաշխիքային սպասարկման փուլում է եղել և կառուցվել է առանց թերությունների:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ