Հասարակություն - Բագրատաշենի անցակետի կուտակումները կլուծվեն, եթե տեսուչների թիվն ավելանա. տեսուչները գերծանրաբեռնված են (տեսանյութ)

12:40

Բագրատաշենի անցակետում թրեյլերների (մի քանի ավտոմեքենաներ տեղափոխող քարշակ) կուտակումներից ազատվելու համար անհրաժեշտ է տեսուչների թվի ավելացում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մաքսակետի պետ Գեղամ Վանունուն ասաց, որ արձանագրում են՝ տեսուչների ավելացումն անհրաժեշտություն է:

«Մոտ 7 տեսուչ նվազագույնը պետք է ավելանա գոնե պիկ ժամերին»,- ասաց նա և խոստացավ, որ խնդրով անմիջապես կզբաղվի, անձամբ կխոսի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Ապա ԱԺ պատգամավորները շրջեցին անցակետով, ծանոթացան բոլոր խնդիրներին: Տեսուչներից Մելքումյանը հետաքրքրվեց՝  ինչն է խանգարում, որ փաստաթղթերը ժամանակին ձևակերպվեն: «Մենք 20-25 րոպե է՝ այստեղ ենք, դեռ բոլոր թրեյլերները կանգնած են»,- նկատեց Մելքումյանը:

Վանունին էլ ասաց, որ մեկ թրեյլերի վրա 10 մեքենա է, մեկ թրեյլերի հետ կապված ամբողջ գործընթացը 100-150 րոպե է տևում:

Մելքումյանն էլ նշեց, որ պատուհանների խնդիր չկա, և ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդիրը լուծելու համար պետք է տեսուչների թիվն ավելացվի:

Մաքսակետի պետը համաձայնեց՝ տեսուչներն աշխատում են գերծանրաբեռնված:

12:04

Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։


Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին և լուսանկարներ հրապարակել:

Նա նշել էր, որ խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող եւ մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։

Բագրատաշենի անցակետում են նաև ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ