Տնտեսություն - 2 օրվա սատկած անասուն են բերում Գումի շուկա վաճառում. գյուղերը բրուցելոզի ճիրաններում են. Տիգրան Եղոյան

Մի քանի ամիս է, ինչ Վայոց Ձորի մարզում սարսափելի իրավիճակ է տիրում: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը` անդրադառնալով մարզում տարածված բրուցելոզ հիվանդությանը:

«Գյուղեր կան, որ մանր եղջերավոր անասունների 55-60 տոկոսն արդեն հայտնվել են բրուցելոզի ճիրաններում  եւ մարդիկ նույնիսկ տանում էին Մարտունու շուկան եւ վաճառում: Կոնկերտ Քարագլուխ գյուղում 38 մարդ վարակվել է բրուցելոզով, հիվանդությունը տարածված է նաեւ մարզի այլ գյուղերում: Հիվանդ անասուններին մարդիկ տանում են Մարտունու շրջան, վաճառում եւ էնտեղից միսը տեղափոխում են Երեւան եւ մեր ազգաբնակչությանը մենք հրամցնում ենք այդպիսի հիվանդություն»,- ասաց նա:

Ֆերմերը պատմեց, որ ինքը ականատես է եղել մի ահավոր երեւույթի. «Ես ականատես եմ եղել` էս շոգին, մեկ օր առաջ սատկած ձին, որ մարդը եկել, մորթել ա եւ հարց եմ տվել` որտեղ եք տանում, ասելա երշիկի ցեխ, իսկ երշիկն ո՞վ է ուտում, մեր հասարակությունը: Որտե՞ղ է սննդի պետական տեսչությունը, որտեղ է Կառավարությունը, որտեղ են պատկան մարմինները: Եթե իմ հայտարարության մեջ կա զրպարտանք, թող ինձ դատի տան դրա համար: Սիրելի լրագրողներ, առավոտյան ժամը 5-5.30-ին գնանք Գումի շուկա, տեսեք` ինչ միս են բերում, խորհրդային արտադրության «Ժիգուլի», «ԳԱԶ 24»-ի բեռնախցիկները բարձած: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում` սատկած մսեր: Վերջերս մի մսավաճառի հետ եմ խոսում, ինչ է պատմում: Ասում է` 2 օրվա սատկած անասունը բերել են, ասում է՝ մենք միսը ոսկորից անջատել ենք, լողանալու վանայի մեջ լցրել ենք, մարգանցովկայի լուծույթի մեջ մի քանի ժամ թողնում ենք եւ գույնը փոխվում է եւ սա, մեր սերունդն է ուտում»:

Ֆերմերի խոսքով` մարզում իրավիճակը շտկելու համար որեւէ քայլ չի ձեռնարկվում, սպանդանոցներ ընդհանրապես չեն գործում. «Եթե ասում են` այսօր ամեն ինչը փոխվել է, չկա նման բան, էն ինչ վերաբերում էգյուղատնտեսությանը սարսափելի է»,- հավելեց նա:
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ