Տնտեսություն - ՀՀ իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ նոր ԱԷԿ-ի կառուցմանը հնարավոր մասնակցության մասին. Ավինյան

ՀՀ իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցմանը նրա հնարավոր մասնակցության մասին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ միջոցառումներին։

«Մեր էներգետիկ համակարգը կառուցված է երեք հիմնասյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա եւ հիդրոէներգետիկա։ Այս երեք աղբյուրներից էներգիայի ստացման բաժինները գրեթե հավասար են։ Ատոմային էներգետիկայից մենք չենք ցանկանում հրաժարվել»,- ասել է նա։

«Կշարունակենք եւ այժմ էլ դիտարկում ենք նոր ատոմային կայանի կառուցման հնարավորություններն այն բանից հետո, երբ Մեծամորի ԱԷԿ-ը փակվի»,- ասել է նա։ «Ռուսաստանցի գործընկերների հետ մենք պատրաստ ենք քննարկել եւ արդեն քննարկում ենք այս թեման (Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը)։ Արդեն նման բանակցություններ վարվում են»,- ասել է փոխվարչապետը։

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ