Հասարակություն - Փոքրիկ հերոսը. Արգինայում 8-ամյա Արմենը փրկել է ջրանցքն ընկած իրենից մեծ երեխային

Արմավիրի մարզի Արգինա գյուղում 8-ամյա Արմենն օգնել է` ջրանցքն ընկած իրենից տարիքով մեծ երեխային, փրկել նրան խեղդվելուց: NEWS.am-ի հետ զրույցում 8-ամյա Արմենի մայրը` Ագապի Պետրոսյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, երբ երեխաները գնացել են  «Մայր առու» կոչվող արագահոս ջրանցքը խաղալու:

«Թե ոնց է եղել երեխաներից մեկը, ով Արմենից մեծ է մի քանի տարով, մտել է գետը, մյուսն էլ ասել է, թե եթե չկարողանաս լողալ մենք քեզ կփրկենք, կհանենք առվից: Երեխան մտել է ջուրը, լողալ չի իմացել եւ սկսել է խեղդվել, Արմենը իրեն չի կորցրել, մի պարան է գտել, կապել է քարից ու գցել ջրանցքը, որ երեխան բռնի ու շատ բարձր հարայհրոց է գցել: Լավ է, որ գո

նե մոտակա այգիներում աշխատողներ են եղել, եկել են հասել, երեխային փրկել են»,- պատմեց մայրը:

8-ամյա Արմենը, սակայն, մոր խոսքով, դեպքից հետո շատ է վախեցել, հոգեբանական ծանր ապրումներ ունի, գիշերը անընդհատ տեղից վեր է թռչում, իրեն թվում է, թե ընկերը խեղդվում է:

Արմենի մայրը, Ագապին ասաց, որ ճիշտ է, երեխան ինքն անմիջապես չի հանել ջրանցքն ընկած երեխային, սակայն եթե այդ պահին ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է` դեպքը ողբերգական ավարտ ունենար:

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ