Ազատ խոսք - Հայը. Արգամ Այվազյան

«Հայը» շարքի հերթական թողարկման հյուրը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, նախիջևանագետԱրգամ Այվազյանն է: Ուշագրավն այն է, որ հենց այսօր՝ հուլիսի 20-ին, երբ տեղադրում ենք մեր չափազանց հետաքրքիր և իրավամբ ստացված հարցազրույցը, պարոն Այվազյանը նշում է իր տարեդարձը: Շնորհավորում ենք և մաղթում ամենալավն ու բարին:

 

 

Tesaket.info.-Ո՞վ է հայը:

 

Ա. Այվազյան.-Հայը աշխարհի ամենահետաքրքիր ժողովուրդներից է, որի համար գրեթե գոյություն չունեն չափ ու սահմանափակումներ:

 

Tesaket.info.-Ինչպիսի՞ն է հայը:

 

Ա. Այվազյան.-Հայը աշխատասեր ու ստեղծարար է: Դարերով ժառանգած այդ հատկությունը նրան դարձրել է ինքն իր հետ անհաշտ ու անմիաբան լինելու հատկանիշներ: Այդ հանգամանքով էլ դարձել է աշխարհաշրջիկ, ինչ-որ տեղ էլ՝ օտարամոլ, և իր ստեղծած ազգային արժեքների նկատմամբ այնքան էլ պահպանողական չէ: Իր ստեղծած ազգային արժեքների ու պետականության պահպանման գործում չափազանց անհոգ է ու անպատասխանատու:

 

Tesaket.info.-Ի՞նչ  առաքելություն  ունի  հայը:

 

Ա. Այվազյան.-Իր առաքելությամբ իմաստուն է և չի վարանում այլոց օգնելու-սատարելու համար: Այդ ճանապարհին դատապարտված է նաև հաճախ նույն ճանապարհով գնալուն և նույն սխալները կրկնելուն: Ազգայինը վեր դասելով ամեն ինչից՝ նախևառաջ ավելի շատ օրինակ է ծառայում այլոց: Սեփական ժողովրդի ազգային խնդիրների լուծման առաքելությամբ տապակվող հայը ավելի շատ տարվում է իմաստասիրական գաղափարներով, քան կոնկրետ ու գործուն ազգային ծրագրեր ունենալով և դրանցով գործելով: Այլ ժողովուրդների համար ի ցույց է դնում իր կարողության ու տաղանդի ողջ հմայքն ու ուժը, յուրայինների շրջանում՝ իր անձնապաշտությունն ու անմիաբանությունը: Դարերի ընթացքում հաճախակի ենթարկվելով հարձակումների ու կողոպուտների, կոտորածների՝ իր ուժերի նկատմամբ անվստահություն է դրսևորում: Զգացմունքային է ու պոռթկումներով լեցուն և չափազանց կասկածամիտ: Այս ամենի հետևանքով էլ, ցավոք, հայը տևական ծրագրերի ու պայքարի մարտիկ չէ: Այսպիսի հարցի հավուր պատշաճի կարգավորումը հայության համար դեռևս մնում է գերխնդիր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ