Տարածաշրջան - Սիրուն պատկերը Սովետում էր՝ քիրվայություն, հետո սկսեցին հայերին վառել Սումգայիթում ու Բաքվում. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ՖԲ-յան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ազատություն TV»-ին տված հարցազրույցին՝ նշելով հետևյալը.

 

-Վարչապետը էրեկվա հարցազրույցի մեջ ևս մեկ անգամ կրկնեց այն միտքը,որ Արցախյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի համար։


Էրկու բան հիշեցման կարգով՝ Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ չկան, կա Հայաստանի ու Արցախի բնակչություն, ժողովուրդը մեկն է՝ հայերը։ Երկրորդը՝ չկա որևէ լուծման տարբերակ,որը գոհացնի երկու ժողովուրդներին, քանի որ երկուսի համար դա էկզիստենցիալ խնդիր ա արդեն 100 տարի։


Ցանկացած լուծում լինելու ա հատվածական ու ժամանակավոր, մինչև ագրեսիայի զսպանակը բաց թողնվի հերթական անգամ։ Դա հասկանալու համար պետք ա իմանալ տարածաշրջանի պատմությունը, սոցիո-մշակութային առանձնահատկությունները, հակառակորդի հոգեբանությունը ու իր աշխարհաքաղաքական տեսլականը։ Լուծում կարա լինի միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը։ Ու մեր խնդիրն ա ապահովել,որ դա չլինենք մենք։
Շատ տխուր պատկեր ա, հա, բայց իրականությունը էդ ա,ինչ անես...իսկ սիրուն պատկերը Սովետում էր՝ քիրվայություն, ազգերի բարեկամություն,բան, հետո սկսեցին հայերին վառել Սումգայիթում ու Բաքվում։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ