Տնտեսություն - Իջևանցիները բացել են ճանապարհը․ նրանց պահանջները մարզպետը խոստացել է կատարել

Իջևանցիները բացել են ճանապարհը․ նրանց պահանջները Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստացել է կատարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանը։

Նա նշեց, որ մարզպետը խոստացել է 1 խորանարդ մետր փայտի գինը իջեցնել՝ 6 հազար դրամի, որից հետո բոլոր վերավաճառողները կկարողանան օրինական կարգով գնել անտառի փայտ։
Հիշեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում էին էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ։

Նշենք, որ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ 11 ոստիկան է հոսպիտալացվել։

 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ