Տնտեսություն - Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև. երկու կողմից տուժածներ կան

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ այսօր՝ հուլիսի 17-ի երեկոյան բախում է տեղի ունեցել։ Ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, ցուցարարները չեն ենթարկվել, ինչի հետեւանքով բախում է եղել։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանը։


Նա պատմեց, որ մի ցուցարարի մեջքին են խփել, մյուսի քիթը վնասել, բայց չեն կարողացել հեռացնել ճանապարհից, քանի որ ժողովուրդը շատ է եղել։ Այժմ նրանք սպասում են պաշտոնյաների, որոնք լուծում կտան իրենց խնդրին։

Բախումների հետևանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, նրանց թվում նաեւ մի քանի ոստիկաններ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ