Քաղաքական - Ոստիկանության պարեկային եւ ճանապարհապարեկային ծառայությունները կարող են վերացվել. «Իմ քայլը»

Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում առաջարկություն է ստացվել ոստիկանության պարեկային եւ ճանապարհապարեկային ծառայությունները վերացնելու մասին՝ հետագայում նոր միասնական ծառայություն ձեւավորելու նպատակով։ Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մեկնաբանելով հնարավոր բարեփոխումները տրանսպորտի ոլորտում։

Այդ բարեփոխումը, նրա խոսքով, ունի երկարաժամկետ բնույթ։


«Այդ բարեփոխումը մեզ թույլ կտա որոշակի չափով ավելացնել պարեկային մեքենաների թիվը քաղաքում, ինչը կհանգեցնի վարորդների զգոնության բարձրացմանը»,- հավաստիացրել է Գաբրիելյանը։

Նա միաժամանակ նշել է, որ խախտումներն արձանագրող գաղտնի տեսախցիկների թիվն էապես չի բարձրանա, քանի որ վարչապետն ինքը դեմ է հանդես եկել այդ նախաձեռնությանը եւ առաջարկել է ինչ-որ այլընտրանքներ գտնել։

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ