Հասարակություն - Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում 6951 թմրամոլ է հաշվառված. Պետրոս Սեմերջյան (տեսանյութ)

2019թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հաշվառված է 6951 թմրամոլ:

«Եթե համեմատենք մյուս տարիների հետ, ապա 2018-ին 6%-ի աճ ունենք: 2018թ. նախորդ տարվա համեմատ՝ ունենք 9%-ով աճ: Սա պայմանավորված չի միայն թմրամոլության աճով, դա պայմանավորված է նաև առողջապահական համակարգի լավ աշխատանքով, երբ որ մարդիկ վստահում են և դիմում են կենտրոն՝ օգնության։ Նաև պայմանավորված է ոստիկանության լավ աշխատանքով՝ թմրամիջոցներ օգտագործելու անօրինական դեպքերի հայտնաբերմամբ»,- նշեց կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը:

Կենտրոնում հաշվառված թմրամոլները, ըստ Սեմերջյանի՝ բուժվում են աշխարհում ընդունված բոլոր առաջադեմ մեթոդներով:

«Բուժումը բերում է լիակատար՝ 100%-անոց թմրանյութից կախվածությունից ազատման: Ուրիշ հարց, որ երբևիցե մարդը կարող է անդրադառնալ նորից չարաշահման, ապա միշտ կարող է, ինչպես ցանկացած այլ ախտորոշման պարագայում»,- ասաց նա:

Հաշվառված թմրամոլներից 116-ը կանայք են, իսկ 3-ը՝ անչափահաս: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա ամենաշատը 30-40 տարեկան մարդիկ են հաշվառված:

Տարածաշրջանում Հայաստանի տվյալները համեմատաբար ավելի մեղմ են: Պետրոս Սեմերջյանի խոսքով՝ օրինակ հարևան Վրաստանում, ըստ ներկայացված տվյալների, 400 000 հաշվառված թմրամոլ կա, իսկ Իրանում՝ մոտ 3 մլն թմրամոլ, որը աշխարհում ամենաշատն է:

 


a1plus.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ