Հասարակություն - Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել. պարզաբանում է Սունդուկյան թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն

Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Aysor.am-ի հետ զրույցում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը տեղեկացրեց՝ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել:


«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել նրա որդու՝ Գոռի հետ: Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել: Տարածված լուրը ճիշտ չէ»,-մեզ հետ զրույցում նշեց Ա. Ներսիսյանը:


Aysor.am-ը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում սիրված դերասանին:

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ