Հասարակություն - Հայը. Սասուն Պասկևիչյան

 

«Հայը» շարքի հյուրն է երգահան, բանաստեղծ, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանը: Երբ պարոն Պասկևիչյանին խնդրեցինք պատասխանել մեր շարքի երեք ավանդական հարցերին՝ «Ո՞վ է հայը», «Ինչպիսի՞ն է հայը», «Ի՞նչ առաքելություն ունի հայը», նա պատասխանեց. «Դա այնպիսի թեմա է, և այնպիսի հսկաներ են արտահայտվել այդ մասին, որ ես անհարմար կզգամ խոսել նրանցից հետո: Մեր մեծերի արտահայտած մտքերից շատ բաներ կարող եմ նշել»: Իսկ մեծերի մտքերից Ս. Պասկևիչյանն առանձնացրեց մի քանիսը, որոնք էլ ներկայացնում ենք ստորև.

 

Անչափ ծանր էր տեսնել, երբ պարսիկները տանում էին երկրի գանձերը, բայց ոչ պակաս հայ նախարարներն էին ներսից քանդում, թալանում, ժողովրդին զրկում ու ամայացնում երկիրը: Նրանցից առավել ստորներին պարսից արքունիքը վստահում էր հայոց աշխարհի բարձր պաշտոնները, նրանք էլ հայրենասեր իշխաններին կա'մ վերացնում էին, կա'մ բանտարկում, կա'մ էլ մատնում թշնամու ձեռքը: Ժողովուրդը, տուն ու տեղը թողնելով, արցունքն աչքերին հեռանում էր հայրենիքից:

Ղազար Փարպեցի

 

Հայը անհարմար ազգ է, անգամ եթե հզոր ծնվի, նախարարությունների ու կուսակցությունների բաժանված՝ ինքն իրեն պիտի կոտորի: Դա նրա մասնագիտությունն է դարձել դարերով։

Լեռ Կամսար

 

Եթե ես ունենայի Րաֆֆու տաղանդն ու գրելու շնորհը, մի վեպ կգրեի, անունը կդնեի ոչ թե «Խենթը», այլ՝ «Խելոքը»: Իմ Խելոքը հայ ազգը չէր ազատագրի օտարների լծից, որովհետև հայերը ազատություն շատ են ունեցել, բայց չեն կարողացել օգտվել այդ ազատությունից: Իմ Խելոքը հայ ազգը կբաժաներ չորս մասի՝ դաշնակների, հնչակների, ռամկավարների և կոմունիստների: Երեքին կաքսորեր Լիբանան, չորրորդին՝ Սիբիր, ու կխնդրեր ոտները կապած պահեն, որ Հայաստան ոտք չդնեն: Կուսակցություններն են, որ կործանում են Հայաստանը:

Լեռ Կամսար

 

Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության եւ մեծության մեջ, ինչ որ առաջ կարելի է բերել շատ երկար, շատ դժվարին աշխատանքով: Հայ ժողովուրդը պարտվեց ֆիզիկապես, ապա հոգեպես եւ հիմա էլ ոչնչանալու վրա է մոտավորապես: Այն բոլոր ազգերը միայն պիտի կարողանան ապրել գալիք սարսափելի դեպքերի միջոցին, որոնք ինքնուրույն եւ ուժեղ մշակույթ ունեն, որոնք մարդկության համար անհրաժեշտ տարր են կազմում, որոնք կարող են իշխել իրենց մտքի եւ հոգու զորությամբ: Մյուսները ճակատագրականորեն պիտի ոտնակոխ լինեն եւ պիտի անհետանան: Ու մշակույթ ասված բանը ո՛չ հանդեսներով է ստեղծվում, եւ ո՛չ էլ փողոցները վազող ֆրանսիական աժան մտքի կրկնություններ ծամծմելով: Հայ ազգը պետք ունի թե՛ զենքով կռվող հերոսների եւ թե՛ մանավանդ մտավոր ազնվական դասի: Այն, որ ես անվանում եմ Արարատյան մարդը…

Կոստան Զարյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ