Սպորտ - Արգենտինացի դարպասապահը մահացել է 11 մետրանոց հարվածից հետո

Սանտա-Ֆեում (ԱՄՆ, Նյու-Մեքսիկո նահանգ) Հյուսիսային տարածաշրջանային ֆուտբոլայի լիգայի խաղի ժամանակ մահացել է արգենտինացի 17-ամյա դարպասապահ Ռամոն Իսմայել Կորոնելն այն բանից հետ, երբ 11 մետրանոց հարվածի ժամանակ բռնել է գնդակը։

News.ru-ի հաղորդմամբ, նա գնդակի ճանապարհը կրծքով է փակել, ինչի արդյունքում որոշվել է խաղի ելքը։ Նա վազելով մոտեցել է թիմակիցներին՝ նշելու հաղթանակը և հանկարծակի ընկել է։ Խաղի ժամանակ բժշկական անձնակազմ չի եղել, և երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել խաղացողներից մեկի մեքենայով։

«Ես չեմ հասկանում, թե ինչու նման միջոցառման ժամանակ չի եղել շտապօգնության մեքենա»,- ասել է դարպասապահի հայրը։

Երիտասարդը մահացել է սրտի նոպայի պատճառով։


panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ