«Տեսակետ» մամուլի ակումբ - Հոգիս թռչում է երկինք. Մարիա Զախարովան «համով» լուսանկարներ է հրապարակել Երևանից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայաստանից։

«Երևանում։ Հոգիս երկինք է թռչում»,– գրել է Զախարովան` հայաստանյան բացօթյա ռեստորանում արված լուսանկարների նկարագրություններում։

Ֆեյսբուքյան հետևորդներն անմիջապես արձագանքել են Զախարովայի հրապարակմանը։ Նրանցից մեկը հարցրել է, թե որտե՞ղ է խորովածը` հավելելով, որ իր կարծիքով հայկական խորովածը լավագույնն է։

Զախարովան էլ կատակել է, թե ձեռքերը զբաղված էին, խորովածը նկարելու ժամանակ չկար։

Նշենք, որ Մարիա Զախարովան Երևանում է` Հայ–ռուսական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու համար, որոնց մեկնարկը նախանշված է առաջիկա երկուշաբթի` հուլիսի 8-ին։

Այդ միջոցառման մասին այլ մանրամասներ այս պահին հայտի չեն։

armeniasputnik.am

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ