Հասարակություն - Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկվեց՝ դառնալով 100 հազար դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշում կայացրեց Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկել՝ 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ նախագծի մշակման նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է` նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

Նշվեց, որ կառավարության որոշմամբ, Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2015 թվականի մայիս 1-ից սահմանվել է 50 հազար դրամ:

Բանն այն է, որ 2019 թվականի պետական բյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,2 մլն դրամ 397 շահառուի համար, սակայն մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։

Հաշվի առնելով վերը նշվածը ՝առաջարկվում է ավելացնել վետերանների պատվովճարի չափը և այն սահմանել 100 000 դրամ։

Նախագիծն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ