Հասարակություն - Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացմանը, դրանից բխող վտանգներին ու սպառնալիքներին էր նվիրված այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսը, որի ժամանակ Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն ասաց. «Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու վերաբերյալ աղմուկ բարձրացնելուց առաջ մեր ղեկավարությունը պետք է այն դնի հրապարակային քննարկման՝ թարգմանելով Կոնվենցիան բառ առ բառ: Չի բացառվում, որ լինեն կառույցներ, որոնք այնպես թարգմանեն, որ վտանգները չերևան: Դա պետականորեն, պաշտոնապես պիտի թարգմանվի, որ ժողովուրդը հասկանա: Կոնվենցիան ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության դեմ է, սակայն եթե տուժողը տղամարդ է կամ տղա երեխա, նրանց նկատմամբ չպիտի՞ կիրառվի այս օրենքը: Մենք մոռանում ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող հնագույն ազգ ենք, ոչ թե մեզ պիտի պարտադրեն օրենքներ ընդունել, այլ մենք պիտի որոշենք, սակայն այսօր, չգիտես ինչու, բոլորը կարծում են, որ եթե որևէ բան Եվրոպայից է գալիս, ուրեմն՝ պիտի ընդունենք, այլապես կզրկվենք դրա դիմաց մեզ տրվող ֆինանսներից»: Բանախոսը նկատեց, որ մենք արդեն իսկ ընդունել ենք Ընտանեկան բռնության մասին օրենքը, իսկ այսօր կանգնած ենք մի վտանգի առջև, որն առնչվում է անմիջապես մեր հայկական ընտանիքներին՝ քայքայելով ու խաթարելով դրանց հիմքերը. «Չէ՞ որ ոչ միայն կանայք են տուժում, այլև լինում են կանանց կողմից տուժածներ»: Պարոն Ամարյանը հիշեցրեց, որ Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ է դրվել դեռևս 2011 թ.: «Այն ստորագրել են ԵԽ 41 պետություններ, բայց վավերացրել են ընդամենը քսանմեկը: ԵԽ շատ պետություններ իրե՛նք չեն ընդունել, իսկ մեզ՝ որպես փոքր պետության, պարտադրում են: Նորից եմ շեշտում՝ անկախ մասնագետների խումբը պետք է հստակ թարգմանի և լիարժեք ուսումնասիրի փաստաթուղթը, այնուհետև, մինչև վավերացնելը, այն պետք է քննարկվի ժողովրդի հետ»,-նշեց բանախոսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ