Հասարակություն - Երեւանյան նորաբաց այգու արձանը կարող է վնասված լինել դրան պատահաբար դիպչելու հետեւանքով. Ոստիկանություն

Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը: Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել եւ ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից:

Վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել էր արձանի թեւը: Նրանք արձանը տեղափոխել են վերականգնելու: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է,որ պարբերաբար երեխաներ են խաղացել արձանի մոտ, բարձրացել վրան եւ հնարավոր է, որ թեւը կարող էր վնասված լինել խաղացող երեխաների՝ պատահական դիպչելու հետեւանքով: Արձանի մոտ խաղացող երեխաներին արձանագրել է նաեւ տարածքի տեսախցիկը:

Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է, որ նրանց կողմից արձանը վնասելու դիտավորություն չի եղել: Այդ մասին հայտարարել է նաեւ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրենը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ