Հասարակություն - Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Մայիսի 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ից հունիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիս 29-31-ը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ