Պաշտոնական - Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին`Վրաստանի ազգային տոնի առթիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այդ երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: 

«Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,- նշել է Հայաստանի նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման երաշխիք են։

Նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ վրացի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ