Հասարակություն - Ավտովթար Տավուշում․ 18-ամյա շրջանավարտը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 24-ին` Վերջին զանգի օրը, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Shamshyan.com–ի տեղեկություններով` 21։00-ի սահմանում Սևքար գյուղի բնակիչ, 33-ամյա Ռոման Մարգարյանն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով ուղևորը՝ վարորդի համագյուղացի, ավտոմեքենայում գտնվող 18-ամյա Դավիթ Եգանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով` Եգանյանն Աչաջուր գյուղի 12-րդ դասարանի շրջանավարտ է։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ