Հասարակություն - Նորագավիթի ավտոմաքսատունը մայիսի 25-ին չի աշխատի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Նորագավիթի ավտոմաքսատունը մայիսի 25-ին չի աշխատելու: Պատճառը մաքսատանն իրականացվող վերանորոգման աշխատանքներն են:

«ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով` մաքսային ձևակերպումների և հսկողության համար նախատեսված տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ Արարատյան մաքսատուն-վարչության Գանձումների համակարգման և հաշվառման թիվ 2, Փաստաթղթային հսկողության թիվ 2 և Բացթողնման թիվ 2 բաժինների համար 2019 թվականի մայիսի 25-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր»,-ասված է ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ