Հասարակություն - Հայկ Մարությանի որոշմամբ` ավարտական հանդեսների ավարտից հետո մանկապարտեզների 302 ավագ խմբերը չեն փակվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ ավարտական հանդեսների ավարտից հետո քաղաքային ենթակայության մանկապարտեզների 302 ավագ խմբերը չեն փակվի:

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, 9700 երեխաների համար ՆՈՒՀ-երը կգործեն մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Այդպիսով՝ երեխաների աշխատող ծնողները կխուսափեն ամառային ամիսներին բնորոշ բարդություններից: Ընդ որում, ավարտական խմբերի մանկավարժները նախկինի նման կօգտվեն ամենամյա արձակուրդից, քանի որ փոխարինողների համար Երևանի քաղաքապետարանը ֆինանսավորում կապահովի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ