Հասարակություն - «Հո չե՞ք մրսել». Նիկոլ Փաշինյանն այցելեց դատարանի մոտ հավաքվածներին

«Հո չե՞ք մրսել»: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայր այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց քաղաքացիներից:

«Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարևոր՝ դուխով»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ