Հասարակություն - Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին նշված է Երևանի մետրոպոլիտենի Ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին, և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։

Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան»,- ասված է գրառման մեջ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ