Սպորտ - Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության 52 կգ քաշային կարգում Կիրակոսյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցեց ռուս Եվգենի Երյոմինի հետ: Հայ սամբիստ հաղթեց 2:1 հաշվով և երրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ավելի վաղ 68 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Պողոս Բադալյանը արժանացան բրոնզե մեդալների:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ