«Տեսակետ» մամուլի ակումբ - Ասուլիսի Թեման

Մայիսի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտ. դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը: Թեման՝ «Ջրհոսի դարաշրջանի գալուստը և տիեզերագիտությունը՝ որպես հայոց մշակույթի հիմնաքար: Բանախոսները կներկայացնեն իրենց և հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գ. Հենքոքի, աստղագետ, գեոդեզիստ, աստրոհնագետ Ե. Գիենկոյի և տեխն. գիտ. դոկտոր Վ. Պրովդիվցևի՝ ՀՀ-ում և Ռուսաստանում իրականացրած համատեղ հետազոտությունների ու գիտափորձերի հիման վրա ընդամենը երկու ամիս առաջ արված բացահայտումները՝ կապված Տաթև-Որոտնավանք-Քարահունջ-Մեծամորի աստղային ցուցիչների և դրանցից բխող այլ հայտնագործությունների հետ: Նրանք կխոսեն նաև ՌԴ-ում միջազգային գիտաժողովի ժամանակ ներկայացրած՝ Ռ. Սարգսյանի և իր գիտ. խմբի կողմից ծրագրավորված, կենսադաշտը չափագրող եզակի «Բիոսկոպ» սարքի մասին, ինչպես նաև կանդրադառնան Հայաստանում հայտնաբերված բուրգերին»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ