Մամուլ - Աղբի մենաշնորհ. Էջմիածնի աղբը՝ փոխքաղաքապետի սեփականությո՞ւն

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ ամիս է՝ Էջմիածնում չեն դադարում բողոքի գործողությունները ընդդեմ Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի: Բողոքողները Էջմիածնի աղբավայրի շուրջ բնակվող և աղբավայրում իրենց հացը վաստակող քաղաքացիներն են: Տարիներ շարունակ այդ մարդիկ տեսակավորել են աղբը, ապակին, մետաղը, պլաստիկն ու այլ ապրանքներ առանձնացրել են և հանձնել:

Թավշյա հեղափոխությունից հետո աղբը տեսակավորելու գործը իրենով է արել Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ում հրահանգով աղբատարները աղբը տանում են նախ Էջմիածնի ալրաղացի տարածք, բեռնաթափում, որտեղ այն տեսակավորվում է, հետո միայն անպետք աղբը տեղափոխվում աղբավայր:

Երեկ այն քաղաքացիները, որոնք երկու տասնամյակ ապրել են աղբը տեսակավորելու հաշվին, շրջափակել էին ալրաղացը՝ թույլ չտալով, որ մեքենաները դուրս գան տարածքից: Նրանք ասում են, որ քաղաքի աղբը փոխքաղաքապետի սեփականությունը չէ, և նա իրավունք չունի մենաշնորհ հաստատել աղբի նկատմամբ: Նրանք մտադիր են բողոքի գործողություններ կատարել նաև կառավարության դիմաց»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ