Հասարակություն - Նախորդ տարվա համեմատ Հայաստանի բնակչությունը նվազել է 7000-ով. Արման Բաբաջանյանը վտանգ է տեսնում

Հայաստանի մշտական բնակչությունը 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 2 միլիոն 962.1 հազար մարդ: Այդ թվում, քաղաքային բնակչությունը՝ 1 միլիոն 893.4: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Բաբաջանյանի խոսքով, վերոնշյալ տվյալը հրապարակվել է այսօր ազգային վիճակահգրական կոմիտեի կողմից: «2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի բնակչության թիվը նվազել է 7.8 հազարով: Տարվա սկզբի համեմատ հանրապետության բնակչության թիվը նվազել է 3.2 հազարով՞ Վաղը լրանում է պատմական օրը, որը մեզ հուսադրեց, որ երկրում սկիզբ են դրվելու ֆունդամենտալ այնպիսի փոփոխությունների, որոնք հանգեցնելու են արտագաղթի տեմպերի նվազման: Եվ նույնիսկ հույս ունենինք, որ այն իսպառ կարող է դադարել»:

Ըստ պատգամավորի, երկրում նախկինից մնում են խնդիրներ, որոնք մարդկանց մղում են արտագաղթի: «Արտագաղթը անիրական պատերազմ է, որը հանգեցնելու է իրական պատերազմի, երբ մենք թուլանանք վերջնականապես»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ