Սպորտ - «Նապոլին»` Իտալիայի փոխչեմպիոն

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում փոխչեմպիոնի կոչման համար պայքարող «Նապոլին» ընդունեց «Կալյարիին»։ Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց ավելացված ժամանակում իրացրած 11 մետրանոց շնորհիվ եւ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

«Նապոլին» վաստակել է 73 միավոր, երրորդ տեղում ընթացող «Ինտերը» հետ է 10 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։ 

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Նապոլի» - «Կալյարի»՝ 2։1 

Դրիս Մերտենս, 85, Լորենցո Ինսինյե, 90+8 - Լեոնարդո Պավոլետի, 63

Հեռացում՝ Արթուր Իոնիտա («Կալյարի»), 90+7

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ