Մամուլ - ՊՎԾ-Ն ԱԱԾ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԱՆԻ, ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՐՈՇԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարցրինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ Պետական վերահսկողական ծառայությունը, որն իրեն ենթակա մարմին է, այս ամիսներին ԱԱԾ-ում որևէ ստուգում չի իրականացրել։

«Ազգային անվտանգության ծառայությունն էլ է իմ ենթակայության ներքո գործում, և երբ որ ես տեսնեմ անհրաժեշտություն ստուգումների, էնտեղ կլինեն ստուգումներ»,-ասաց նա։

Hraparak.am-ի հարցին, թե իր հայեցողությա՞մբ պետք է ՊՎԾ-ն ստուգում իրականացնի ԱԱԾ-ում կամ որևէ այլ մարմնում, վարչապետն ասաց․ «Գիտե՞ք, ընդհանրապես Պետական վերահսկողական ծառայությունը, ինչքան տեղյակ եմ, օրենսդրությանը, պետք է վարչապետի թույլտվությամբ և հանձնարարությամբ անի ստուգումներ»։

-Այսինքն՝ Դուք ԱԱԾ-ում կամ մյուս կառույցներում, որտեղ ստուգումներ չեն եղել,  որևէ խնդիր չե՞ք տեսնում, որ ՊՎԾ-ն ստուգում չի իրականացնում։

«Ես ԱԱԾ-ում էլ, ոստիկանությունում էլ, կառավարությունում էլ, կառավարության աշխատակազմում էլ, բոլոր նախարարություններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում տեսնում եմ խնդիր։

-Իսկ հնարավո՞ր է՝ ԱԱԾ-ն Դավիթ Սանասրյանից հետո այլ պաշտոնյաների դեպքում էլ նման չարաշահումներ, կոռուպցիոն ռիսկեր բացահայտի։

-Եթե լինեն կոռուպցիոն ռիսկեր, պետք է բացահայտի, բա իրա գործը ո՞րն է։

-Նկատի ունեմ՝ առաջիկայում սպասվո՞ւմ են նոր բացահայտումներ։

-Ես չեմ կարող ասել, ես բացահայտումները չեմ պլանավորում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ