Սպորտ - ՀՖՖ-ի որոշումը. Չելոյանցին՝ խիստ նկատողություն, Բանանցին՝ խոշոր տուգանք

Ապրիլի 25-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Լոռի ՖԱ»-«Բանանց» հանդիպման չկայացման հարցը: Հիշեցնենք, որ պատասխան խաղում երևանյան թիմի ֆուտբոլիստները դուրս եկան դաշտ, ողջունեցին մրցակցին ու լքեցին խաղադաշտը:

Խաղի մեկնարկից վայրկյաններ առաջ «Բանանցի» բաժնետեր Ջևան Չելոյանցը ելույթ ունեցավ մարզադաշտում՝ հայտարարելով, որ իր թիմը չի մասնակցի հանդիպմանը: Ըստ տեղեկությունների՝ Չելոյանցը դեմ է եղել հանդիպումը սպասարկող մրցավարներին:

Այս առիթով ՀՖՖ-ն կայացրել է հետևյալ որոշումը.

««Լոռի ՖԱ»-«Բանանց» (հանդիպումը տեղի չունենալու, «Բանանց» թիմը խաղալուց հրաժարվելու և խաղադաշտը ինքնակամ լքելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` «Բանանց» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Լոռի ՖԱ» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ: «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով ՀՖՖ կարգապահական կանոնակարգի հոդված 2-ի 1 և հոդված 10-ի 1-կետերը՝ ֆուտբոլային սուբյեկտ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցի անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` Ջևան Չելոյանցին գրանցել խիստ նկատողություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 ՀՀ դրամ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ