Սպորտ - ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են

Թուրքիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են, իսկ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն են կրել:

Վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը հավաքել է 6.5 միավոր, Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ 5.5-ական, իսկ Աննա Սարգսյանը՝ 4: Միանձնյա առաջատար Իննա Գապոնենկոն հավաքել է 8 միավոր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ