Սպորտ - Չեմպիոնների լիգա. Մեսին՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Մեսին առաջ է անցել Մատեյս Դե Լիգտից («Այաքս»), Հյոն-Մին Սոնից («Տոտենհեմ») եւ Ռոբերտո Ֆիրմինոյից («Լիվերպուլ»):

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (3:0) Մեսին դարձել էր դուբլի հեղինակ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կխաղա անգլիական «Լիվերպուլի» հետ, իսկ Լոնդոնի «Տոտենհեմի» մրցակիցը կլինի Ամստերդամի «Այաքսը», որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ